Ի պատասխան Սիոնիստական ռեժիմի ռմբակոծությունների, Պաղեստինյան խմբերը հրթիռային հարձակում են իրականացրել
Պաղեստինյան խմբերը, պատասխանելով Գազայի հատվածի դեմ Սիոնիստական ռեժիմի հարձակումներին, հրթիռային հարձակման թիրախ են դարձրել օկուպացված տարածքների հարավային հատվածը:
Ինչպես հաղորդում է Պաղեստինի Շահաբ լրատվական գործակալությունը, կիրակի օրը պաղեստինյան խմբերի իրականացրած հարձակման արդյունքում, բռնագրավյալ տարածքների հարավում գտնվող Սեդիրութ ավանում վիրավորվել է հինգ սիոնիստ: Վնասներ են կրել նաև այդ տարածքի մի քանի շենքեր:
Պաղեստինյան խմբավորումների հարձակումները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ Սիոնիստական ռեժիմի կործանիչները հինգերորդ անընդմեջ գիշերը ռմբակոծել են Գազայի հատվածի կենտրոնական ու հյուսիսային տարածքները:
Սիոնիստական ռեժիմի կործանիչները, ուղղաթիռները, անօդաչու թռչող սարքերը և հրետանին, վերջին ամիսներին բազմիցս թիրախավորել են Գազայի հատվածի տարբեր տարածքներւ:
Գազայի հատվածի դեմ Սիոնիստական ռեժիմի իրականացրած հարձակումների հետևանքով, զոհվել ու վիրավորվել են հազարավոր պաղեստինցիներ:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio