Սիրիա. Թուրքիան խմելու ջուրն օգտագործում է որպես զենք
https://parstoday.ir/hy/news/west_asia-i124833-Սիրիա._Թուրքիան_խմելու_ջուրն_օգտագործում_է_որպես_զենք
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ​​ներկայացուցիչը Սիրիայի Հասաքա նահանգի բնակիչների խմելու ջուրը կտրելու Թուրքիայի քայլը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է որակել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 29, 2020 03:44 Asia/Tehran
  • Սիրիա. Թուրքիան խմելու ջուրն օգտագործում է որպես  զենք

ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ​​ներկայացուցիչը Սիրիայի Հասաքա նահանգի բնակիչների խմելու ջուրը կտրելու Թուրքիայի քայլը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է որակել:

«Թուրքիան շարունակում է խմելու ջուր Հասաքայի բնակչության դեմ որպես զենք օգտագործել», - հինգշաբթի օրը, Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առցանց  նիստում, հայտարարել է Բաշար ալ-Ջաֆարին:

ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ​​ներկայացուցիչը հավելել է, որ Թուրքիայի այս գործողության պատճառը Հասաքայի ժողովրդի ընդդիմությունն է իրենց հողերի օկուպացմանը:

Անցած երկու շաբաթվա ընթացքում Թուրքիան և այդ երկրի հովանավորությունը վայելող ահաբեկիչները կտրել են Սիրիայի  Հասաքա նահանգի ջրամատակարարումը::

Թուրքիայի այս քայլի հետևանքով, նահանգի ու հարակից շրջանների ավելի քան մեկուկես միլիոն մարդ զրկվել է խմելու ջրից:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio