Լիբանանի նախագահը Մուստաֆա Ադիբին հանձնարարել է ձևավորել նոր կառավարություն
Լիբանանի նախագահը Մուստաֆա Ադիբին հանձնարարել է ձևավորել նոր կառավարություն:
Օգոստոսի 31-ին Լիբանանի խորհրդարանում խորհրդակցությունների ավարտից հետո, այդ երկրի նախագահ Միշել Աունը Մուստաֆա Ադիբին հանձնարարել է ձևավորել նոր կառավարություն:
Հեզբոլլահ և Ալ-Մուսթաղբար խմբակցություններն աջակցել են նոր կառավարության ձևավորմանը:
Լիբանանի Սահմանադրության համաձայն՝ Խորհրդարանի պատգամավորների հետ խորհրդակցելուց հետո, երկրի նախագահը խորհրդարանի մեծամասնության կողմից հովանավորվող թեկնածուին, որպես վարչապետ, հանձնարարում է ձևավորել նոր կառավարություն:
Անցած ամիս Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած սոսկալի պայթյունից հետո, Լիբանանի վարչապետ Հեսան Դիաբը, ներքին ու արտաքին ճնշումների տակ, հրաժարական տվեց իր պաշտոնից:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio