Եմենի Ալ-Հուդայդայում սպառվել է վառելիքը
Եմենի նավթային ընկերությունը հայտարարել է Ալ-Հուդայդա նավահանգստում իր վառելիքի պաշարների ամբողջական սպառման մասին:
Ըստ Ալ-Մասիրա ցանցի, Եմենի նավթային ընկերությունը երեքշաբթի օրը հայտարարության մեջ նշել է, որ սաուդյան ագրեսոր կոալիցիան շարունակուէմ կալանքի տակ պահել 21 նավթային տանկերներ, որոնք միջազգային լիցենզիա ունեն, և որոնց կալանավորումը խախտում է մարդու իրավունքների միջազգային կոնվենցիան:
Հայտարարության մեջ Եմենի նավթային ընկերությունը սաուդյան ագրեսոր կոալիցիային և ՄԱԿ-ին մեղադրել է վառելիք տեղափոխող նավերի բռնագրավման համար, իսկ եմենցիներին կոչ է արել ավելի լուրջ քայլեր ձեռնարկել՝ նավթային տանկերները կալանքից դուրս բերելու ուղղությամբ:
Եմենի առողջապահության նախարարությունն այսօր նախազգուշացրել է առողջապահության ոլորտի վրա նավթային տանկերների բռնագրավման աղետալի հետևանքների մասին ՝ շեշտելով, որ եթե սաուդյան կոալիցիան շարունակի կալանքի տակ պահել նավթային տանկերները, Եմենն ականատես կլինի հումանիտար աղետի:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio