Զինված բախումներ Բեյրութում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i125228-Զինված_բախումներ_Բեյրութում
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի Թարիղ ալ-Ջադիդե տարածքում զինված բախման արդյունքում կա մեկ զոհ և մի քանի վիրավոր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 08, 2020 04:55 Asia/Tehran
  • Զինված բախումներ Բեյրութում

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի Թարիղ ալ-Ջադիդե տարածքում զինված բախման արդյունքում կա մեկ զոհ և մի քանի վիրավոր:

Բախումը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան՝ ալ-Մուստաղբալի կողմնակիցների և Սաադ ալ-Հարիրիի (Լիբանանի նախկին վարչապետ) ավագ եղբայր Բահա  ալ-Հարիրիի կողմնակիցների միջեւ:

Հաղորդման համաձայն, բախումները դադարել են  լիբանանյան բանակի ուժերի միջամտությունից հետո:

Սաադ ալ-Հարիրիի և Բահա -ալ-Հարիրիի միջև վերջին հասարակական վեճերը, որոնք րավել են նաև քաղաքական շրջանակների և լրատվամիջոցների ուշադրությունը, նրանց կողմնակիցներին դուրս են բերել փողոց:

Բահա ալ-Հարիրին, ով բողոքի ցույցերի ժամանակ ներկայանում էր որպես լիբանանյան առաջնորդներից մեկը, այժմ քաղաքականություն է մտել՝ կոռուպցիայի դեմ պայքարի պատրվակով և ինչպես ինքն է ասել. «դիմադրության զենքի դեմ պայքարում  իր եղբվոր՝ թերացումները փոխարինելու համար»:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio