Սոցհարցում. Սիոնիստների մեծ մասը դժգոհ է Նեթանյահուի աշխատանքից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i125249-Սոցհարցում._Սիոնիստների_մեծ_մասը_դժգոհ_է_Նեթանյահուի_աշխատանքից
Օկուպացված տարածքներում անցկացված սոցհարցման արդյունքները ցույց են տալիս,որ սիոնիստների 65 տոկոսը դժգոհություն է հայտնել վարչապետի աշխատանքի վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 08, 2020 13:07 Asia/Tehran

Օկուպացված տարածքներում անցկացված սոցհարցման արդյունքները ցույց են տալիս,որ սիոնիստների 65 տոկոսը դժգոհություն է հայտնել վարչապետի աշխատանքի վերաբերյալ:

Հարցման արդյունքների համաձայն՝  սիոնիստների մեծ մասը կարծում է,  որ Բենիամին Նեթանյահուն  շատ թույլ գործունեություն է ունեցել կորոնավիրուսի   դեմ պայքարում և պանդեմիայի հետևանքով տնտեսական լճացմանը դիմակայելու հարցում:

Մեկ այլ սոցհարցման արդյունքների համաձայն՝ սիոնիստների մեծ մասը վատատես է ապագայի նկատմամբ և նույնիսկ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ հարաբերությունների կարգավորման մասին համաձայնությունը չի կարողացել նրանց հուսադրել այդ ռեժիմի ապագայի նկատմամբ: 

Իսրայելցիների գրեթե 70 տոկոսն ասել է, որ Նեթանյահուի կառավարության օրերը հաշված են, և նրանք սպասում են  օկուպացված տարածքներում չորրորդ ընդհանուր ընտրությունների անցկացմանը:

Վերջին ամիսներին  օկուպացված տարածքներում հաճախակի բողոքի ցույցեր են տեղի ունեցել Բենիամին Նեթանյահուի կոռումպացվածության, ինչպես նաև կորոնավիրուսի դեմ պայքարում նրա կաբինետի  անարդյունավետ պայքարի դեմ: 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio