Սիրիան արձագանքել է Բաշար Ասադի սպանության վերաբերյալ Թրամփի հայտարարությանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i125565-Սիրիան_արձագանքել_է_Բաշար_Ասադի_սպանության_վերաբերյալ_Թրամփի_հայտարարությանը
Սիրիայի ԱԳ նախարարությունը հայատարարել է, որ նախագահ Բաշար Ասադին սպանելու ցանկության մասին ԱՄՆ նախագահի հայտարարությունը ցույց է տալիս, որ այդ երկիրն իր նպատակներին հասնելու հգամար, օգտվում է ահաբեկչական խմբավորումների մեթոդից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 16, 2020 14:47 Asia/Tehran
  • Սիրիան արձագանքել է Բաշար Ասադի սպանության վերաբերյալ Թրամփի հայտարարությանը

Սիրիայի ԱԳ նախարարությունը հայատարարել է, որ նախագահ Բաշար Ասադին սպանելու ցանկության մասին ԱՄՆ նախագահի հայտարարությունը ցույց է տալիս, որ այդ երկիրն իր նպատակներին հասնելու հգամար, օգտվում է ահաբեկչական խմբավորումների մեթոդից:

Այս շաբաթ Fox News- ին տված հարցազրույցում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կցանկանար Սիրիայի նախագահ Բաշար Ասադին սպանելու մասին հրաման արձակել, սակայն պաշտպանության նախկին նախարար Ջեյմս Մեթիսը դեմ է եղել:

Ինչպես հաղորդում է Սիրիայի Սանա լրատվական գործակալությունը, Սիրիայի ԱԳ նախարարությունը չորեքշաբթի օրն արձագանքելով Թրամփի հայտարարությանը նշել է.«Բաշար Ասադի սպանության մասին ԱՄՆ նախագահի հայտարարությունն ի ցույց է դնում այդ պետության քաղաքական թեթևաբարո վարքագիծը և քաղաքական մտքի անկումը»:

Սիրիայի ԱԳ նախարարությունն ընդգծել է.«Թրամփի հայտարարությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ ավազակ ռեժիմը պատրաստ է կատարել ցանկացած  հանցագործություն՝ իր նպատակներին հասնելու համար»:

Սիրիայի ԱԳ նախարարությունը հստակեցրել է.«ԱՄՆ նախագահի կողմից մի անկախ երկրի նախագահի սպանության որոշման վերաբերյալ խոստովանությունը ընդգծում է ԱՄՆ կառավարության `շեղված և անօրինական պետություն լինելու փաստը, որը տարածաշրջանում իր շահերին հասնելու համար հետևում  է ահաբեկչական կազմակերպությունների սպանության նույն մեթոդին` առանց ուշադրություն դարձնելու օրինական, մարդկային կամ բարոյական նորմերին»: 

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio