Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորման մասին համաձայնությունը դատապարտող արշավ է սկսվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i125589-Սիոնիստական_ռեժիմի_հետ_հարաբերությունների_կարգավորման_մասին_համաձայնությունը_դատապարտող_արշավ_է_սկսվել
Արաբական Միացյալ Էմիրություններում ժողովրդական ասոցիացիան Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորման մասին համաձայնությունը դատապարտող արշավ է սկսել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 17, 2020 13:15 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորման մասին համաձայնությունը դատապարտող արշավ է սկսվել

Արաբական Միացյալ Էմիրություններում ժողովրդական ասոցիացիան Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորման մասին համաձայնությունը դատապարտող արշավ է սկսել:

ԱՄԷ-ում Ժողովրդական ասոցիացիան արշավ է սկսել «Ժողովուրդներն ընդդեմ հարաբերությունների նորմալացման» հեշթեգով և պատրաստել է  Պաղեստինին աջակցող էլեկտրոնային կանոնադրություն ու տեղադրել արաբական և անգլիական երկու կայքերում, որպեսզի իր կողմնակիցների ստորագրությունները հավաքելով իր աջակցությունը հայտնի  Պաղեստինի ժողովրդին, և  իր անհամաձայնությունը հայտնի  Սիոնիստական ​​ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորման նկատմամբ: 

Ստորագրահավաքը տեղի է ունենում սեպտեմբերի 15-ին Սպիտակ տանը պաշտոնապես ստորագրված Սիոնիստական ​​ռեժիմի հետ ԱՄԷ-ի և Բահրեյնի համաձայնագրերը դատապարտելու ժողովրդական քայլերի շրջանակում:

ԱՄԷ-ի ժողովրդական ասոցիացիան հայտարարել է, որ մինչ այժմ «Պաղեստինի կանոնադրությունը» ստորագրողների թիվը գերազանցել է մեկ միլիոնը:

Մի շարք արաբական երկրներում ակտիվիստներն ու սոցիալական ցանցերի օգտատերերը գործարկել են տարբեր հեշթեգներ, այդ թվում՝ #մարդիկ դեմ են կարգավորմանը, #կարգավորումը դավաճանություն է, և #ընդդեմ կարգավորման:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio