Յունիֆելը նախազգուշացրել է Սիոնիստական ռեժիմի բանակին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i125804-Յունիֆելը_նախազգուշացրել_է_Սիոնիստական_ռեժիմի_բանակին
Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը Սիոնիստական ռեժիմին կոչ են արել չխախտել Լիբանանի օդային սահմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 22, 2020 14:52 Asia/Tehran
  • Յունիֆելը նախազգուշացրել է Սիոնիստական ռեժիմի բանակին

Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը Սիոնիստական ռեժիմին կոչ են արել չխախտել Լիբանանի օդային սահմանը:

Երեքշաբթի օրը, Լիբանանում Յունիֆելի ուժերի ղեկավար Ստեֆանո Դել Քուլն ասել է.«Լիբանանի երկնքում Սիոնիստական ռեժիմի կործանիչների թռիչքը խախտում է ԱԽ-ի «1701» բանաձևը»:

Նշելով, որ անցած օրերի ընթացքում Յունիֆելը Սիոնիստական ռեժիմի կողմից Լիբանանի օդային սահմանների բազմաթիվ խախտումներ է գրանցել, Դել Քուլը նախազգուշացրել է. «Այս շարունակական բացթողումները գուցե հանգեցնեն լարվածությունների ու վտանգեն Բեյրութի  ու  Թել Ավիվի միջև թշնամական քայլերի դադարեցման պայմանագիրը»:

ՄԱԿ-ի ԱԽ-ի «1701» բանաձևը Սիոնիստական ռեժիմին արգելում է թշնամական քայլեր կատարել Լիբանանի դեմ, սակայն այս ռեժիմն անտեսելով այս բանաձևը շարունակ խախտում է Լիբանանի օդային, ցամաքային ու ծովային սահմանները: