Լիբանանի վարչապետ Մուստաֆա Ադիբը հրաժարական է ներկայացրել
Լիբանանյան աղբյուրները հաղորդել են, որ Մուստաֆա Ադիբը, ում հանձնարարվել է Լիբանանում նոր կառավարության ձևավորվել, հրաժարվել է իր առջև դրված առաջադրանքը կատարելուց:
Ալ-Նաշրա լիբանանյան կայքն այսօր հաղորդել է, որ այսօր Մուստաֆա Ադիբը Լիբանանի Բաաբդա պալատում ներողություն է խնդրել կառավարության ձևավորման առաքելությունը չիրականացնելու համար:
Մուսթաֆա Ադիբն իր հրաժարականի մասին հայտնել է նախագահ Միշել Աունի հետ հանդիպումից հետո՝ ասելով, որ չի կարողացել իրականացնել կառավարություն ձևավորելու իրեն տրված պարտականությունը:
Նա ավելի քան մեկ ամիս պայքարում էր անկուսակցական կաբինետ ձևավորելու համար: Խմբակցությունները այս հարցի շուրջ համաձայնության այդպես էլ չեն եկել։
«Քաղաքական դաշինքները չկատարեցին իմ պայմանը. Նրանք չհրաժարվեցին քաղաքականացնել կառավարության ձևավորման գործընթացը»,-ասել է Մուստաֆա Ադիբը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին ուժգին պայթյուն է որոտացել Բեյրութի նավահանգստում: Զոհվեց 190 և վիրավորվեց 6500 մարդ:
Լիբանանում ահռելի պայթյունից և քաղաքական ճգնաժամ ծագելուց հետո, այդ երկրի նախկին վարչապետ Հեսան Դիաբը հրաժարական տվեց և Լիբանանի խորհրդարանի որոշմամբ Մուստաֆա Ադիբին հանձնարարվեց կազմել նոր կառավարություն:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio