Լիբանանի վարչապետ Մուստաֆա Ադիբը հրաժարական է ներկայացրել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i125965-Լիբանանի_վարչապետ_Մուստաֆա_Ադիբը_հրաժարական_է_ներկայացրել
Լիբանանյան աղբյուրները հաղորդել են, որ Մուստաֆա Ադիբը, ում հանձնարարվել է Լիբանանում նոր կառավարության ձևավորվել, հրաժարվել է իր առջև դրված առաջադրանքը կատարելուց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 26, 2020 14:48 Asia/Tehran
  • Լիբանանի վարչապետ Մուստաֆա Ադիբը հրաժարական է ներկայացրել

Լիբանանյան աղբյուրները հաղորդել են, որ Մուստաֆա Ադիբը, ում հանձնարարվել է Լիբանանում նոր կառավարության ձևավորվել, հրաժարվել է իր առջև դրված առաջադրանքը կատարելուց:

Ալ-Նաշրա լիբանանյան կայքն այսօր հաղորդել է, որ այսօր Մուստաֆա Ադիբը  Լիբանանի Բաաբդա պալատում ներողություն է խնդրել կառավարության ձևավորման առաքելությունը չիրականացնելու  համար: 

Մուսթաֆա Ադիբն իր հրաժարականի մասին հայտնել է նախագահ Միշել Աունի հետ հանդիպումից հետո՝ ասելով, որ չի կարողացել իրականացնել կառավարություն ձևավորելու իրեն տրված  պարտականությունը:

Նա ավելի քան մեկ ամիս պայքարում էր անկուսակցական կաբինետ ձևավորելու  համար: Խմբակցությունները այս հարցի շուրջ համաձայնության այդպես էլ  չեն եկել։

«Քաղաքական դաշինքները չկատարեցին իմ պայմանը. Նրանք չհրաժարվեցին քաղաքականացնել կառավարության ձևավորման գործընթացը»,-ասել է Մուստաֆա Ադիբը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին ուժգին պայթյուն է որոտացել Բեյրութի նավահանգստում: Զոհվեց  190  և վիրավորվեց 6500 մարդ: 

Լիբանանում ահռելի պայթյունից և քաղաքական ճգնաժամ ծագելուց հետո, այդ երկրի նախկին վարչապետ Հեսան Դիաբը հրաժարական տվեց և Լիբանանի խորհրդարանի որոշմամբ Մուստաֆա Ադիբին հանձնարարվեց կազմել նոր կառավարություն: 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio