Իրաքի հարավում ԱՄՆ-ի զինտեխնիկան տեղափոխող շարասյան ճանապարհին պայթյուն է որոտացել
Իրաքի հարավային Զիղար նահանգում ամերիկյան կոալիցիայի ռազմական զինտխենիկան տեղափոխող շարասյան ճանապարհին տեղի ունեցած ռումբի պայթյունի հետևանքով վնասվել են մի քանի ռազմական ավտոմեքենաներ:
Կիրակի օրը Իրաքի հարավային Զիղար նահանգի Ալ-Բաթահ հատվածում պայթյուն է որոտացել ԱՄՆ-ի ռազմատեխնիկան տեղափոխող շարասյան ճանապարհին:
Ղասեմ Ալ-Ջաբարի նորաստեղծ ստորաբաժանումը հրապարակել է հաղորդագրություն, որում ստանձնել է հարձակման պատասխանատվությունը:
Ամերիկյան կոլալիցիայի ուժերի կորստի մասին դեռևս չի հաղորդվել:
Վերջին շաբաթների ընթացքում Իրաքում ԱՄՆ ռազմական շարասյունները բազմիցս հայտնվել են ճանապարհի եզրին գտնվող ռումբերի թիրախում:
Իրաքի շատ բնակիչներ և խմբեր պահանջում են Իրաքից դուրս բերել ամերիկյան ահաբեկչական ուժերը, իսկ Իրաքի խորհրդարանը հաստատել է այդ ուժերի դուրսբերման մասին նախագիծը:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio