Սաուդյան Արաբիայի թագաժառանգի գաղտնի հանդիպումը սիոնիստական պատվիրակության հետ
ԱՄԷ հետախուզության աշխատակիցը հայտարարել է, որ Սաուդյան արքայազնը գաղտնի հանդիպում է ունեցել Սիոնիստական ռեժիմի պատվիրակության հետ:
«Մեհր» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԱՄԷ հետախուզության աշխատակիցը հավելել է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանի ու երկրի հետախուզության ղեկավարի գաղտնի հանդիպումը սիոնիստական պատվիրակության հետ տեղի է ունեցել Կարմիր ծովում գտնվող Բին Սալմանի զբոսանավում:
Եմենի Անսարուլլահ շարժման խոսնակ Մոհամմեդ Աբդուլ Սալամը զգուշացրել է, որ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման ձգտող արաբական ռեժիմները չեն կարող փոխել իրականությունը, քանի որ նրանք նախկինում էլ գաղտնի համագործակցել էին սիոնիստների հետ:
Վերջին ամիսներին տարածաշրջանում ակտիվացել է Իսրայելի հետ որոշ արաբական վարչակարգերի հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Այն պայմաններում Արաբական ռեժիմները փորձում են կարգավորել իրենց հարաբերությունները Իսրայելի հետ երբ տարիներ շարունակ Սիոնիստական ռեժիմը պաղեստինցիներին ճնշելուց բացի գրավել է արաբա-իսլամական շատ տարածքներ:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio