Նեթանյահուի դեմ անցակցված ցույցերի ընթացքում տասնյակ իսրայելցիներ են ձերբակալվել
Սիոնիստական ռեժիմի զորայինները ճնշելով բռնագրավված տարածքների տարբեր շրջաններում այդ ռեժիմի վարչապետի դեմ անցկացվող ցույցերը, ձերբակալել են տասնյակ բողոքարարների:
Հազարավոր իսրայելցիներ շաբաթ երեկոյան լայնամասշտաբ ցույցեր են անցկացրել օկուպացված տարածքների տարբեր շրջաններում: Նրանք բողոքել են Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վարած քաղաքականությունների դեմ:
Այդ ցույցերի ընթացքում բախումներ են տեղի ունեցել Սիոնիստական ռեժիմի ոստիկանության ուժերի և բողոքարարների միջև: Ձերբակալվել են 38 ցուցարարներ:
Նեթանյահուի դեմ ցույցերն ընթանում են այն դեպքում, երբ Սիոնիստական ռեժիմի խորհրդարանն անցած շաբաթ վավերացրեց Նեթանյահուի դեմ բողոքի ակցիաները սահմանափակելու ռեժիմի կառավարության նախագիծը,ինչը զայրացրել է օկուպացված տարածքների բնակիչներին:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio