Լիբանանում համաձայնության են եկել վարչապետի թեկնածուի հարցում
Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Փոլա Հակուբյանը հայտարարել է, որ համաձայնություն է կայացել վարչապետի պաշտոնում Մոհամմադ Բաասիրի թեկնածության շուրջ:
Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Փոլա Հակուբյանն ասել է.«Հնարավոր է, որ շուտով խորհրդարանի պատգամավորներն այցելեն Լիբանանի Բաաբդա նախագահական պալատ՝ Կենտրոնական բանկի նախկին փոխտնօրեն և երկրի վարչապետի պաշտոնում առաջադրված Մոհամմեդ Բաասիրիին ներկայացնելու համար:
Լիբանանյան որոշ լրատվամիջոցներ շաբաթ օրը հայտնեցին, որ Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերրին հայտնել է Մոհամմեդ Բաասիրիի հետ հանդիպելու և վարչապետի պաշտոնում նրա թեկնածությունն առաջադրելու մասին:
Օգոստոսի 31-ին Լիբանանի խորհրդարանի ձայների մեծամասնությամբ վարչապետի պաշտոնում նշանակված Մուստաֆա Ադիբը հրաժարական է տվել սեպտեմբերի 26-ին:
Լիբանանի շատ ղեկավարներ ու պաշտոնատար անձինք երկրի իրավիճակը ճգնաժամային են գնահատել, և կոչ են արել անհապաղ կառավարություն կազմել:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio