Բաշար Ասադ. ԱՄՆ-ի և Թուրքիայի նպատակն է մասնատել Սիրիան
https://parstoday.ir/hy/news/west_asia-i126382-Բաշար_Ասադ._ԱՄՆ_ի_և_Թուրքիայի_նպատակն_է_մասնատել_Սիրիան
Սիրիայի նախագահը հայտարարել է, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի կառավարությունների հիմնական նպատակն այդ երկրի կառավարության դիրքերի թուլացումը և Սիրիայի մասնատումն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 05, 2020 04:50 Asia/Tehran
  • Բաշար Ասադ. ԱՄՆ-ի և Թուրքիայի նպատակն է մասնատել Սիրիան

Սիրիայի նախագահը հայտարարել է, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի կառավարությունների հիմնական նպատակն այդ երկրի կառավարության դիրքերի թուլացումը և Սիրիայի մասնատումն է:

Կիրակի օրը Z Farda ռուսական ցանցին տված հարցազրույցում, Բաշար  Ասադն ասել է, որ Ժնևում կայանալիք սահմանադրական հանձնաժողովի առաջիկա հանդիպումների շրջանակներում,  Դամասկոսի պատվիրակությունը հանդիպելու է Թուրքիայի կողմից նշանակված մեկ այլ կողմի հետ, հետևաբար, սիրիական պատվիրակությունը այդ հանդիպումների ընթացքում չի քննարկելու  Սիրիայի կայունությանը վերաբերող հարցեր:

Ասադը հայտարարել է, որ Թուրքիան և նրան սատարող երկրները, այդ թվում ՝ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները, կառուցողական չեն մտածում Սիրիայի սահմանադրական հանձնաժողովի աշխատանքի մասին, և որ նրանց պահանջներն են թուլացնել Սիրիայի կառավարությունը և քայքայել երկիրը :

Սիրիայի նախագահը նաև հիշեցրել է, որ այն երկրներում, որոնց Վաշինգտոնը պարտադրել է իր օրենքները, բարձրացել են ապստամբություններ և տիրում է քաոսև, ինչը Սիրիայի կառավարությունը երբեք թույլ չի տա:

Սիրիայի կառավարության և սիրիական ընդդիմության ներկայացուցիչների բանակցությունների երրորդ փուլը տեղի ունեցավ երկու ամիս առաջ Ժնևում,  ՄԱԿ-ի հովանու ներքո, քաղաքական լուծում գտնելու և Սիրիայի նոր Սահմանադրությունը մշակելու նպատակով:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio