Բաշար Ասադ. ԱՄՆ-ի և Թուրքիայի նպատակն է մասնատել Սիրիան
Սիրիայի նախագահը հայտարարել է, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի կառավարությունների հիմնական նպատակն այդ երկրի կառավարության դիրքերի թուլացումը և Սիրիայի մասնատումն է:
Կիրակի օրը Z Farda ռուսական ցանցին տված հարցազրույցում, Բաշար Ասադն ասել է, որ Ժնևում կայանալիք սահմանադրական հանձնաժողովի առաջիկա հանդիպումների շրջանակներում, Դամասկոսի պատվիրակությունը հանդիպելու է Թուրքիայի կողմից նշանակված մեկ այլ կողմի հետ, հետևաբար, սիրիական պատվիրակությունը այդ հանդիպումների ընթացքում չի քննարկելու Սիրիայի կայունությանը վերաբերող հարցեր:
Ասադը հայտարարել է, որ Թուրքիան և նրան սատարող երկրները, այդ թվում ՝ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները, կառուցողական չեն մտածում Սիրիայի սահմանադրական հանձնաժողովի աշխատանքի մասին, և որ նրանց պահանջներն են թուլացնել Սիրիայի կառավարությունը և քայքայել երկիրը :
Սիրիայի նախագահը նաև հիշեցրել է, որ այն երկրներում, որոնց Վաշինգտոնը պարտադրել է իր օրենքները, բարձրացել են ապստամբություններ և տիրում է քաոսև, ինչը Սիրիայի կառավարությունը երբեք թույլ չի տա:
Սիրիայի կառավարության և սիրիական ընդդիմության ներկայացուցիչների բանակցությունների երրորդ փուլը տեղի ունեցավ երկու ամիս առաջ Ժնևում, ՄԱԿ-ի հովանու ներքո, քաղաքական լուծում գտնելու և Սիրիայի նոր Սահմանադրությունը մշակելու նպատակով:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio