Արաբական երկրների քաղաքացիները դեմ են Սիստական ռեժիմի ճանաչմանը
Արաբական մի շարք երկրներում անցկացված հարցման արդյունքների համաձայն, այդ երկրների քաղաքացիների մեծամասնությունը դեմ է Սիոնիստական ռեժիմի պաշտոնապես ճանաչմանը:
Պաղեստինյան «Շահաբ» լրատվական գործակալության չորեքշաբթը օրը հաղորդել է, որ քաղաքական ուսումնասիրությունների և հետազոտությունների արաբական կենտրոնի հարցման համաձայն, արաբական երկրների բնակչության 88 տոկոսը դեմ է Սիոնիստական ռեժիմի պաշտոնապես ճանաչմանը:
Հարցման մասնակիցները դրա համար տարբեր պատճառներ են նշել, այդ թվում՝ Սիոնիստական ռեժիմի ռասիստական քաղաքականությունները և պաղեստինյան տարածքների օկուպացումը:
Հարցվածների ավելի քան 80 տոկոսը , ԱՄՆ-ի քաղաքականությունները համարել են սպառնալիք՝տարածաշրջանային անվտանգության և կայունության համար:
Հարցումն անցկացվել է 28000 մարդկանց շրջանում, արաբական 13 երկրներում, այդ թվում ՝ Մավրիտանիայում, Մարոկկոյում, Ալժիրում, Թունիսում, Եգիպտոսում, Սուդանում, Պաղեստինում, Լիբանանում, Հորդանանում, Իրաքում, Սաուդյան Արաբիայում, Քուվեյթում և Կատարում :
ԱՄԷ-ն և Բահրեյնը սեպտեմբերի 15-ին Սպիտակ տանը ստորագրեցին Երուսաղեմն օկուպացրած ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորման համաձայնագիր: