Իրաքը լավ հարաբերություններ ունի իր հարևան երկրների հետ
Իրաքի արտգործնախարարը կոչ է արել լավ հարաբերություններ հաստատել հարևան երկրների հետ:
Հինգշաբթի օրը, Իրաքի արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնը, հեռուստատեսային հարցազրույցում նադրադառնալով հարևանների և մասնավորապես՝ Իրանի հետ Բաղդադի լավ հարաբերություններին, ասել է. «Որոշ երկրներ մտահոգություն են հայտնել Իրաքում իրենց դեսպանատների անվտանգության կապակցությամբ: Սակայն ոչ մի երկիր չի հայտարարել, որ իր դեսպանատունը կտեղափոխի Իրաքի մայրաքաղաքից, եթե Միացյալ Նահանգները փակի Բաղդադում իր դեսպանատունը»:
Ֆուադ Հուսեյնն Իրաքից ամերիկյան զորքերը դուրս բերելու վերաբերյալ ասել է, , որ Մուստաֆա Ալ Քազեմիի կառավարությունը հավատարիմ է Իրաքից օտարերկրյա զորքերը դուրս բերելու խորհրդարանի որոշմանը, և այդ ուղղությամբ բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ի պաշտոնյաների հետ:
Անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին, Իրաքի արտգործնախարարը հույս է հայտնել, որ ընտրությունները կանցկացվեն ժամանակին:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian