Նեթանյահուն նպատակ ունի փոխել օկուպացված Պաղեստինի ժողովրդագրական կառուցվածքը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i126612-Նեթանյահուն_նպատակ_ունի_փոխել_օկուպացված_Պաղեստինի_ժողովրդագրական_կառուցվածքը
Իսրայելի վարչապետը հայտարարել է գրավյալ Պաղեստինում 2000 եթովպացի հրեաների վերաբնակեցնելու իր մտադրության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 10, 2020 05:15 Asia/Tehran
  • Նեթանյահուն նպատակ ունի փոխել օկուպացված Պաղեստինի ժողովրդագրական կառուցվածքը

Իսրայելի վարչապետը հայտարարել է գրավյալ Պաղեստինում 2000 եթովպացի հրեաների վերաբնակեցնելու իր մտադրության մասին:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ուրբաթ օրը Թվիթերի  իր միկրոբլոգում գրել է, որ Եթովպիայի վարչապետ Աբի Ահմեդի հետ քննարկել է օկուպացված տարածքներ հրեաների միգրացիայի հարցը, հայտնում է I24 կայքը:

Նեթանյահուն նախատեսում է Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում բնակվող 2000 հրեաների:վերաբնակեցնել  գրավյալ տարածքների հյուսիսային Գոնդար քաղաքում:

Եթովպացի հրեաները շատ աղքատ են  և լսելով սիոնիստների ​​խոստումները, գաղթել են օկուպացված  տարածքներ, սակայն խիստ խտրականության են ենթարկվում և նարնց վերաբերվում են որպես երրորդ կարգի քաղաքացիների:

Ոչ պաշտոնական վիճակագրության համաձայն, Պաղեստինի գրավյալ տարածքներում Եթովպիայի հրեաների թիվը կազմում է 125,000-ից 135 հազար հոգի: