Իրաքում ստեղծվել է կոմիտե ՝ ամերիկյան զորքերի դուրսբերման ժամանակացույցը նշանակելու համար
Իրաքի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է իր երկրի և ԱՄՆ-ի միջև համակարգող հանձնաժողով ստեղծելու մասին, որը կներկայացնի ամերիկյան զորքերի դուրսբերման ժամանակացույցը:
Իրաքի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ահմադ Սահաֆի ասելով Կոմիտեն կազմվել է Արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնի՝Իրաքի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Քասիմ ալ-Արաջիի և անվտանգության գործով ներգրավված մի շարք իրաքցի պաշտոնյաների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո, նպատակ ունենալով սահմանել Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերման ժամանակացույց:
Հունվարի 3-ին Բաղդադի վրա ԱՄՆ-ի ահաբեկչական գործողությունից հետո, որի արդյունքում նահատակվեցին Իրանի Իսլամական Հեղափոխության Ղոդս ուժի հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանին և Իրաքի Հաշդ Շաբիի հրամանատարի տեղակալ Աբու Մահդի Մոհանդեսը, այդ երկրի օրենսդիրները հունվարի 5-ին հաստատեցին Իրաքի տարածքից ամերիկյան զորքերի դուրս բերման որինագիծը:
Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերումը ժողովրդի և մի շարք քաղաքական խմբերի ամենակարևոր պահանջներից մեկն է այս երկրում: