Թուրքիան դատարկում է Սիրիայի հյուսիսային դիտակետերը
Հոկտեմբեր 21, 2020 15:57 Asia/Tehran
«Ռոիթերզ»ը հայտնում է, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսում Դամասկոսի բանակի վերահսկողության տակ վերադարձած տարածքի դիտակետերից հանում է իր զինվորներին։
Պարբերականը գրում է, որ, անցյալ տարի թուրքերի կողմից ստեղծված դիտակետերը դատարկելով, Թուրքիան փորձում է ուժեղացնել այլ վայրերի դիտակետերը։
Ռուսական պարբերականները գրում են, որ մարտ ամսին Ռուսաստանի հեռ ձեռք բերված հրադադարի շրջանակներում Իդլիբի հարավային շրջանները դատարկելու համար ռուսական կողմը ճնշումներ է գործադրել թուրքերի վրա։
Սիրիական ընդդիմությունը հայտնում է, որ երկրի հյուսիսում այս պահին կա 10-15 հազար թուրք զինվոր։
orakarg.com
Պիտակ