Սաուդյան Արաբիան միացել է Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորող երկրներին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i127284-Սաուդյան_Արաբիան_միացել_է_Իսրայելի_հետ_հարաբերությունները_կարգավորող_երկրներին
Սուդանի և Իսրայելի միջև կայացած համաձայնությունից հետո, Սաուդյան Արաբիան միացել է Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորող երկրներին: Այս մասին տեղեկացրել է Սիոնիստական ռեժիմի անվտանգության մի աղբյուր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 23, 2020 13:53 Asia/Tehran
  •  Սաուդյան Արաբիան միացել է Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորող երկրներին

Սուդանի և Իսրայելի միջև կայացած համաձայնությունից հետո, Սաուդյան Արաբիան միացել է Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորող երկրներին: Այս մասին տեղեկացրել է Սիոնիստական ռեժիմի անվտանգության մի աղբյուր:

Վերջինս  դրական է գնահատել Սուդանի ու Իսրայելի միջև հարաբերություների կարգավորումը և ասել է.«Սաուդյան Արաբիան կհետևի Սուդանի քայլին»:

Աղբյուրը հավելել է.«Հինգշաբթի օրը Իսրայելի պատերազմի նախարար  Բենի Գանցի և ԱՄՆ-ի ՊՆ Մարկ Էսպերի  Վաշինտոնում կայացած անվտանգության թեմայով հանդիպման ընթացքում, կողմերը ստորագրել են հայտարարություն՝ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում Սիոնիստական ռեժիմի ռազմական գերակայությունը ապահովելու հարցում ԱՄՆ-ի հանձնառության վերաբերյալ»:

Այս կապակցությամբ Սիոնիստական ռեժիմի լրտեսական ծառայության՝ «Մոսադի» տնօրեն  Յուսի Քոհենը հայտարարել է.«Սաուդյան Արաբիան սպասում է ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքներին, որպեսզի կարգավորի իր հարաբերությունները Թել Ավիվի հետ»:

Սեպտեմբերի 15-ին, Սպիտակ Տանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ներկայությամբ, ԱՄԷ-ն ու Բահրեյնը ստորագրեցին Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման համաձայնագիրը: