Լիբանանի Տրիպոլի քաղաքում հրկիզվել է Ֆրանսիայի դրոշը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i127342-Լիբանանի_Տրիպոլի_քաղաքում_հրկիզվել_է_Ֆրանսիայի_դրոշը
Լիբանանի ցուցարարները հրկիզել են Ֆրանսիայի դրոշը՝ բողոքելով Ֆրանսիայի նախագահի վերջերս արած արտահայտությունների դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 25, 2020 05:41 Asia/Tehran

Լիբանանի ցուցարարները հրկիզել են Ֆրանսիայի դրոշը՝ բողոքելով Ֆրանսիայի նախագահի վերջերս արած արտահայտությունների դեմ:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերջերս դիվանագիտության նորմերից և ժողովրդավարության սկզբունքներից հեռու հայտարարություն էր արել, նշելով, որ Ֆրանսիան կշարունակի հրապարակելիսլամի մարգարեի  վիրավորական ծաղրանկարներ ը:

Շաբաթ օրը,  «Ալ-Կուդս ալ-Արաբի» -ի,ն հաղորդել է, որՄակրոնի վերջին հայտարարություններից հետո,  լիբանանցի ցուցարարները հավաքվել են Տրիպոլի քաղաքում և  հրկիզել Ֆրանսիայի դրոշը:

Իսլամական համագործակցության կազմակերպությունը (ԻՀԿ) նույնպես ուրբաթ երեկոյան հայտարարություն է տարածել, որում դատապարտել է ֆրանսիական որոշ լրատվամիջոցների և պաշտոնյաների կողմից իսլամի սուրբ մարգարեի հասցեին ուղղված անարգանքը և հավելել, որ նման վիրավորական  հայտարարությունների շարունակությունը կվնասի իսլամական երկրների հետ Ֆրանսիայի հարաբերություններին: