Երեք հազար պաղեստինցիների մեկօրյա հացադուլը
Պաղեստինցի գերիների օրը, մեկօրյա հացադուլ են հայտարարել Սիոնիստական ռեժիմի բանտերում գտնվող երեք հազար պաղեստինցիներ:
Կիրակի՝ պաղեստինցի գերիների օրը, այդ գերիների հարցերով զբաղվող կենտրոնի մամլո խոսնակը հայտարարել է, որ աջակցելով սիոնիստների կողմից ծանր բռնությունների ենթարկված Նաֆահայի բանտի կալանավորներին, իսրայելյան Ալ-Նաղաբ, Իշել, Ռիմոն և Նաֆահա բանտերի պաղեստինցի կալանավորները կիրակի օրը հրաժարվել են իրենց սննդից և հացադուլ են հայտարարել:
Անդրադառնալով Նաֆահայի դաշտային բանտում լարվածության շարունակմանը, Ալ-Աշղարը նշել է, որ արդեն չորս օր է, որ սիոնիստ բանակայինները վայրագորեն գրոհում են բանտի որոշ բաժինների վրա: Այդ հարձակումների հետևանքով վնասվածքներ են ստացել և հիվանդանոց են փոխադրվել տասնյակ պաղեստինցի գերիներ:
Կիրակի օրը, Գազայի գոտում մեծարվել են պաղեստինցի գերիները:
Շուրջ 6000 պաղեստինցիներ անբարենպաստ պայմաններում, գտնվում են Սիոնիստական ռեժիմի բանտերում: