Սիոնիստական ռեժիմը վճարում է երկրներին՝ իրենց դեսպանությունները Երուսաղեմ տեղափոխելու համար
Սիոնիստական ռեժիմը վճարում է դեսպանատների տեղափոխման և վերանորոգման համար ծախսերը, որպեսզի երկրները համաձայնեն իրենց դեսպանատները Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ:
Հինգշաբթի օրը Պաղեստինի պաշտոնական լրատվական գործակալության (Վաֆա) տեղեկացմամբ, Սիոնիստական ռեժիմի Քնեսետի անվտանգության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի աղբյուրները հայտարարել են, որ Իսրայելը գումարով գնում է երկրների համաձայնությունը՝ դեսպանատները Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու վերաբերյալ:
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գաբի Աշքենազին Անվտանգության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի վերջերս կայացած նիստում ասաց, որ Թել Ավիվը փորձում է խրախուսել երկրներին իրենց դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխել:
Ըստ զեկույցի, Իսրայելի արտգործնախարարն ասել է, որ Թել Ավիվը պատրաստ է գումար վճարել որոշ երկրներին՝ համոզելու իրենց դեսպանատունը տեղափոխել Երուսաղեմ, ներառյալ տեղափոխելու և դեսպանատան շենքը վերանորոգելու ծախսերը:
2017-ի դեկտեմբերին Միացյալ Նահանգները պաշտոնապես ճանաչեց Երուսաղեմը որպես Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք և իր դեսպանատունը տեղափոխեց այդ քաղաք:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio