Ամերիկացի զորայինները շարունակում են թալանել Սիրիայի նավթը
Շարունակելով Սիրիայի նավթի թալանման գործը, ամերիկացի զորայինները 120 տանկեր նավթ են դուրս բերել այս երկրից:
Սիրիայի Ալ-Վաթան օրաթերթի հաղորդմամբ, երեքշաբթի օրը Սիրիայի տեղական աղբյուրները հայտարարել են. «ԱՄՆ-ի օկուպանտ ուժերը Իրաքի ու Սիրիայի Համզե Բեյգ սահմանային անցակետից 70 տանկեր նավթ են դուրս բերել»:
Այս աղբյուրները հավելել են, որ 50 տանկերներից կազմված մի այլ շարասյուն Ալ-Հասաքա նահանգի Ռամիլան ավանից դուրս է եկել երկրից ու Ալ-Վալիդ անօրինական անցակետից մտել է Իրաքի տարածք:
ԱՄՆ-ի զորայինները և Սիրիայի դեմոկրատական ուժեր կոչվող քուրդ աշխարհազորայինները անօրինական ներկայություն ունեն Սիրիայի հյուսիսային ու հյուսիս-արևելյան շրջաններում: Նրանք թալանում են այս երկրի բնական պաշարները, հատկապես նավթային պաշարները:
Սիրիայի կառավարությունը հայտարարել է, որ վերջ է տալու օկուպանտների ներկայությանը: