ԻԼԻՊ-ի նոր առաջնորդը համագործակցել է ԱՄՆ-ի հետախուզական ծառայության հետ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i128600-ԻԼԻՊ_ի_նոր_առաջնորդը_համագործակցել_է_ԱՄՆ_ի_հետախուզական_ծառայության_հետ
Իրաքյան լրատվամիջոցներից մեկը տեղեկացրել է, որ հրապարակվել են փաստաթղթեր՝ ԻԼԻՊ-ի նոր պարագլխի ու ԱՄՆ հետախուզական ծառայության միջև համագործակցության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 20, 2020 12:09 Asia/Tehran
  • ԻԼԻՊ-ի նոր առաջնորդը համագործակցել է ԱՄՆ-ի հետախուզական ծառայության հետ

Իրաքյան լրատվամիջոցներից մեկը տեղեկացրել է, որ հրապարակվել են փաստաթղթեր՝ ԻԼԻՊ-ի նոր պարագլխի ու ԱՄՆ հետախուզական ծառայության միջև համագործակցության մասին:

Ուրբաթ օրը,  իրաքյան «Ալ-Ֆուրատ» լրատվական ցանցը հաղորդել է, որ ըստ այդ փաստաթղթերի, ԻԼԻՊ-ի նոր առաջնորդ Աբու Իբրահիմ ալ-Քուրաշին 2008-ին Իրաքի Բոկա բանտում մեծ քանակությամբ տեղեկատվություն է տրամադրել ամերիկացիներին, Ըստ այդ փաստաթղթերի՝ ամերիկացիները Բոկա բանտում վարժեցնում էին էին ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին:

Այդ փաստաթղթերում նշված է նաև, թե ինչպես է ԻԼԻՊ-ը կարողացել հզորանալ 2007 թվականից սկսած և  2008-ին Իրաքում ամերիկյան ուժերի թվի ավելացումից հետո:

2019-ին ԻԼԻՊ-ն  ալ-Քուրաշին ներկայացրեց որպես Աբու Բաքր ալ-Բաղդադիի իրավահաջորդ:

Վերջինս սպանվել էր 2019-ի հոկտեմբերին Սիրիայի հյուսիս-արևմուտքում իրականացված ռազմական գործողության ընթացքում: