Ֆեյսալ Մեղդադը նշանակվել է Սիրիայի արտաքին գործերի նախարար
Նոյեմբեր 23, 2020 06:31 Asia/Tehran
Սիրիայի նախագահը Ֆեյսալ Մեղդադին նշանակել է արտաքին գործերի նախարար:
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի գրասենյակը կիրակի օրը հայտարարել է, որ նախագահը, հանգուցյալ Վալիդ ալ-Մուալլեմի օրոք փոխարտգործնախարարի պաշտոնը զբաղեցրած Ֆեյսալ Մեղդադին նշանակել է արտաքին գործերի նախարար:
Անցած շաբաթ, 79 տարեկան հասակում կյանքից հեռացավ Սիրիայի արտգործնախարար և փոխվարչապետ Վալիդ ալ-Մուալլեմը:
Մեկ այլ որոշմամբ, Ասադը Բաշար ալ-Ջաֆարիին նշանակել է փոխարտգործնախարարի պաշտոնում: Վերջինս ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչն էր:
Առանձին հրամանագրով, Սիրիայի նախագահը Բասսամ ալ-Սաբբաղին նշանակել է ՄԱԿ-ում այդ երկրի մշտական ներկայացուցիչ:
Պիտակ