Ֆեյսալ Մեղդադը նշանակվել է Սիրիայի արտաքին գործերի նախարար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i128720-Ֆեյսալ_Մեղդադը_նշանակվել_է_Սիրիայի_արտաքին_գործերի_նախարար
Սիրիայի նախագահը Ֆեյսալ Մեղդադին նշանակել է արտաքին գործերի նախարար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 23, 2020 06:31 Asia/Tehran
  • Ֆեյսալ Մեղդադը նշանակվել է Սիրիայի արտաքին գործերի նախարար

Սիրիայի նախագահը Ֆեյսալ Մեղդադին նշանակել է արտաքին գործերի նախարար:

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի գրասենյակը կիրակի օրը հայտարարել է, որ նախագահը, հանգուցյալ Վալիդ ալ-Մուալլեմի օրոք փոխարտգործնախարարի պաշտոնը զբաղեցրած Ֆեյսալ Մեղդադին նշանակել է արտաքին գործերի նախարար:

Անցած շաբաթ, 79 տարեկան հասակում կյանքից հեռացավ Սիրիայի արտգործնախարար և փոխվարչապետ Վալիդ ալ-Մուալլեմը:

Մեկ այլ որոշմամբ, Ասադը Բաշար ալ-Ջաֆարիին նշանակել է փոխարտգործնախարարի պաշտոնում: Վերջինս ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ​​ներկայացուցիչն էր:

Առանձին հրամանագրով, Սիրիայի նախագահը Բասսամ ալ-Սաբբաղին նշանակել է ՄԱԿ-ում այդ երկրի մշտական ​​ներկայացուցիչ: