Նեթանյահուի դեմ բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը սպանվել է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i129319-Նեթանյահուի_դեմ_բողոքի_ակցիայի_մասնակիցներից_մեկը_սպանվել_է
Լրատվական աղբյուրները հայտնում են, որ Թել Ավիվում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի դեմ բողոքի ցույցի ժամանակ, մեկ ցուցարար է սպանվել:
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Դեկտեմբեր 06, 2020 06:14 Asia/Tehran

Լրատվական աղբյուրները հայտնում են, որ Թել Ավիվում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի դեմ բողոքի ցույցի ժամանակ, մեկ ցուցարար է սպանվել:

Ըստ Jerusalem Post- ի ՝ 82-ամյա Դրուեր Սուֆերը, շաբաթ երեկոյան Թել Ավիվում տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում վրաերթի է ենթարկվել Նեթանյահուի կողմնակիցներից  մեկին պատկանող մեքենայի կողմից:

Ըստ հաղորդման, սպանված ցուցարարը Պաղեստինում Facebook ընկերության մասնաճյուղի մենեջեր Ադի Սոֆեր Թանի  հայրն էր:

Բողոքի ցույցերի ընթացքում  ոստիկանությունը բերման է ենթարկել առնվազն 20 ցուցարարի:

Վերջին ամիսներին օկուպացված տարածքներում հաճախակի են դարձել վարչապետ   Բենյամին Նեթանյահուի դեմ ուղղված բողոքի ցույցերը: Ցուցարարները բողոքում են Նեթանյահուի կոռումպացվածության և կորոնվիրուսի դեմ նրա կառավարության անարդյունավետ պայքարի դեմ:  

Ցուցարարները պահանջում են Նեթանյահուի հրաժարականը: