Իրաքցիները հարգել են նահատակներ Սուլեյմանիի և Աբու Մեհդի ալ Մոհանդեսի հիշատակը
ԻԼԻՊ-ի ահաբեկիչների դեմ տարած հաղթանակի երրորդ տարեդարձին Իրաքի պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել նահատակներ Ղասեմ Սուլեյմանիի և Աբու Մեհդի ալ Մոհանդեսի հիշատակին:
Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազեմին հայտարարել է. «Իրաքցիները մեծ հաղթանակ են ձեռք բերել և մեր բարեկամներն ու եղբայրները ինչպիսիք են նահատակներ Ղասեմ Սուլեյմանին և Աբու Մեհդի ալ Մոհանդեսը իրաքցիներին օգնեցին այդ հաղթանակում»:
Իրաքի ՆԳՆ խոսնակ Խալիդ ալ-Մուհանան ասել է.«Իրաքցիները մեծ հաղթանակի հասան և նահատակներ Ղասեմ Սուլեյմանին ու Աբու Մեհդի ալ Մոհանդեսն օգնեցին Իրաքի ժողովրդին այս հաղթանակում»:
ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, գեներալ Սուլեյմանին և Աբու Մեհդի ալ Մոհանդեսն ու նրանց 8 ուղեկիցները նահատակվեցին 2020 թ.-ի հունվարի 3-ին՝ Իրաքի Բաղդադի օդանավակայանի մերձակայքում ԱՄՆ-ի ագրեսոր ուժերի կողմից իրականացված ահաբեկչության հետևանքով: