Սիրիայի փոխարտգործնախարարը բացահայտել է արևմտյան երկրների կապերն ահաբեկիչների հետ
Սիրիայի փոխարտգործնախարար և ՄԱԿ-ում այդ երկրի մշտական ներկայացուցիչը բացահայտել է Արևմուտքի դերը ահաբեկիչներին աջակցելու գործում և Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը կոչ արել չլինել արևմտյան քաղաքական գործիքը:
Բաշար ալ-Ջաաֆարին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ արևմտյան երկրները, հատկապես ԱՄՆ-ն, օգտագործել են այս կազմակերպությունն իրենց քաղաքական նպատակների համար՝ խախտելու իրենց պարտավորությունները:
Սիրիայի փոխարտգործնախարարն ասել է, չնայած Սիրիան համագործակցում է Քիմիական զենքի արգելման կազմակերպության հետ, սակայն արևմտյան երկրները կեղծ պատկեր են ներկայացնում քննիչ խմբի հետ Սիրիայի համագործակցության մասին և միտումնավոր անտեսում են այս գործը պահելու գործում գրանցված առաջընթացը։
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչն անդրադառնալով 22 ահաբեկչական խմբավորումներին միլիոնավոր դոլարներ տրամադրելու Հոլանդիայի սկանդալին ասել է, որ արեւմտյան երկրները պնդում են, որ անհանգստացած են սիրիայի ժողովրդով, սակայն շարունակում են աջակցել և պաշտպանել սիրիական ահաբեկչական կազմակերպություններին: