Սիրիայի փոխարտգործնախարարը բացահայտել է արևմտյան երկրների կապերն ահաբեկիչների հետ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i129618-Սիրիայի_փոխարտգործնախարարը_բացահայտել_է_արևմտյան_երկրների_կապերն_ահաբեկիչների_հետ
Սիրիայի փոխարտգործնախարար և ՄԱԿ-ում այդ երկրի մշտական ​​ներկայացուցիչը բացահայտել է Արևմուտքի դերը ահաբեկիչներին աջակցելու գործում և Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը կոչ արել չլինել արևմտյան քաղաքական գործիքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 12, 2020 14:17 Asia/Tehran
  • Սիրիայի փոխարտգործնախարարը բացահայտել է արևմտյան երկրների կապերն ահաբեկիչների հետ

Սիրիայի փոխարտգործնախարար և ՄԱԿ-ում այդ երկրի մշտական ​​ներկայացուցիչը բացահայտել է Արևմուտքի դերը ահաբեկիչներին աջակցելու գործում և Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը կոչ արել չլինել արևմտյան քաղաքական գործիքը:

Բաշար ալ-Ջաաֆարին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ արևմտյան երկրները, հատկապես ԱՄՆ-ն, օգտագործել են այս կազմակերպությունն իրենց քաղաքական նպատակների համար՝ խախտելու իրենց պարտավորությունները:

Սիրիայի փոխարտգործնախարարն ասել է, չնայած Սիրիան համագործակցում է Քիմիական զենքի արգելման կազմակերպության հետ, սակայն արևմտյան երկրները  կեղծ պատկեր  են ներկայացնում քննիչ խմբի հետ Սիրիայի համագործակցության մասին և միտումնավոր անտեսում են այս գործը պահելու գործում գրանցված առաջընթացը։ 

ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ​​ներկայացուցիչն անդրադառնալով 22 ահաբեկչական խմբավորումներին միլիոնավոր դոլարներ տրամադրելու Հոլանդիայի սկանդալին ասել է, որ արեւմտյան երկրները պնդում են, որ անհանգստացած են սիրիայի ժողովրդով, սակայն  շարունակում են աջակցել և պաշտպանել սիրիական ահաբեկչական կազմակերպություններին: