Հեզբոլլահ. Նահատակ Սուլեյմանին մեծ ուժ էր ԱՄՆ-ի իմպերիալիստական նախագծերի դիմաց»
Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարի տեղակալն ասել է.«Նահատակ Ղասեմ Սուլեյմանին մեծ ուժ էր ԱՄՆ-ի կայսերապաշտական նախագծերի դիմաց, որի պատճառով սպանվեց թշնամու կողմից»:
ԻՀՊԿ Ղոդսի ստորաբաժնման հրամանատար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի նահատակության տարելիցին ընդառաջ, Ալ-Ահդ լրատվական ցանցին տված հարցազրույցում, Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարի տեղակալ՝ Շեյխ Նաիմ Ղասեմն ասել է.«Նահատակ Ղասեմ Սուլեյմանիի շնորհիվ Դիմադրության առանցքի հաջողությունների ու հաղթանակների պատճառով, նա շատ սիրված էր ժողովրդի կողմից»:
Նշելով, որ Դիմադրությունը շարունակում է իր ուղին, Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարի տեղակալն ասել է.«Հեզբոլլահը մեծ պատրաստվածությամբ պատրաստ է ջիհադի, ինչպես նաև պաշտպանվելու և Իսրայելի ռեժիմի զավթողական քաղաքականությունից»:
2020թ. հունվարի 3-ին, Բաղդադի օդանավակայանի դեմ ԱՄՆ-ի իրականացրած ավիահարվածի հետևանքով, նահատակվեցին ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սուլեյմանին, Ալ Հաշդ ալ Շաբի ուժերի փոխրամանատար Աբու Մեհդի ալ-Մուհանդեսը և նրանց 8 զինակիցներ: