Իրաքի պատգամավորները կրկին ընդգծել են ամերիկյան զորուժի դուրսբերման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i130112-Իրաքի_պատգամավորները_կրկին_ընդգծել_են_ամերիկյան_զորուժի_դուրսբերման_անհրաժեշտությունը
Իրաքի խորհրդարանի պատգամավորները կրկին ընդգծել են այդ երկրից ամերիկացի զորայինների դուրսբերման անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 24, 2020 07:39 Asia/Tehran
  • Իրաքի պատգամավորները կրկին ընդգծել են ամերիկյան զորուժի դուրսբերման անհրաժեշտությունը

Իրաքի խորհրդարանի պատգամավորները կրկին ընդգծել են այդ երկրից ամերիկացի զորայինների դուրսբերման անհրաժեշտությունը:

Իրաքի պառլամենտի պատգամավոր Ֆազել Ջաբերն ասել է.«Իրաքում ամերիկացի զորայինների ներկայության գործը այս երկրի պառլամենտում դեռ չի փակվել և առաջիկա օրերին կրկին քննարկվելու է»:

Իրաքի պառլամենտի մեկ այլ պատգամավոր Մոխթար Ալ-Մուսավին քննադատել է կառավարության կողմից ամերիկացի զորայինների դուրսբերման մասին խորհրդարանի որոշումը չգործադրելը, ասելով. «Իրաքի ժողովուրդը դեմ է այս երկրում ԱՄՆ-ի զորայինների ներկայությանը»:

Պատգամավոր Հոսեյն Ալ-Սայարին նշել է.«Քաղաքական խմբերը պատասխանատու են նահատակների ու դիմադրության հրամանատարների առջև և պետք է աշխատեն Իրաքի ինքնիշխանությունը խախտող օտարերկրյա հատկապես ԱՄՆ-ի զորայինների դուրսբերման ուղղությամբ:

Իրաքի քաղաքացիներն ու քաղաքական խմբերը բազմիցս հանդես են եկել այս երկրից ԱՄՆ-ի ահաբեկիչ ուժերի դուրսբերման կոչով: Իրաքի խորհրդարանը հունվարի 5-ին վավերացրեց այդ երկրից արտասահմանյան ուժերի դուրսբերման մասին նախագիծը: