Նեթանյահուի դեմ բողոքի ցույցերը շարունակվում են
https://parstoday.ir/hy/news/west_asia-i130220-Նեթանյահուի_դեմ_բողոքի_ցույցերը_շարունակվում_են
Օկուպացված տարածքների պաղեստինցի բնակիչները շաբաթ երեկոյան կրկին բողոքել են Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի դեմ:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Դեկտեմբեր 27, 2020 05:46 Asia/Tehran

Օկուպացված տարածքների պաղեստինցի բնակիչները շաբաթ երեկոյան կրկին բողոքել են Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի դեմ:

Ցուցարարները վանկարկել են կարգախոսներ՝ Նեթանյահուին կոչ անելով հրաժարական տալ:

Անվտանգության ուժերը գրոհել են ցույցը և բերման ենթարկել առնվազն երեք մարդու:

Վերջին ամիսներին օկուպացված տարածքներում հաճախակի են դարձել բողոքի ցույցերը Բենիամին Նեթանյահուի կոռումպացվածության, ինչպես նաև կորոնավիրուսի դեմ նրա կառավարության անարդյունավետ պայքարի դեմ:

Նեթանյահուն ներգրավված է  կոռուպցիոն չորս դատական գործերի մեջ: