Նեթանյահուի դեմ բողոքի ցույցերը շարունակվում են
Դեկտեմբեր 27, 2020 05:46 Asia/Tehran
Օկուպացված տարածքների պաղեստինցի բնակիչները շաբաթ երեկոյան կրկին բողոքել են Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի դեմ:
Ցուցարարները վանկարկել են կարգախոսներ՝ Նեթանյահուին կոչ անելով հրաժարական տալ:
Անվտանգության ուժերը գրոհել են ցույցը և բերման ենթարկել առնվազն երեք մարդու:
Վերջին ամիսներին օկուպացված տարածքներում հաճախակի են դարձել բողոքի ցույցերը Բենիամին Նեթանյահուի կոռումպացվածության, ինչպես նաև կորոնավիրուսի դեմ նրա կառավարության անարդյունավետ պայքարի դեմ:
Նեթանյահուն ներգրավված է կոռուպցիոն չորս դատական գործերի մեջ:
Պիտակ