Իրաքի մտավորականների հաղորդագրությունը՝ Դիմադրության հրամանատարների նահատակության կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i130322-Իրաքի_մտավորականների_հաղորդագրությունը_Դիմադրության_հրամանատարների_նահատակության_կապակցությամբ
Իրաքի մի խումբ մտավորականներ հաղորդագրություն տարածելով, բարձր են գնահատել գեներալ Ղասեմ Սուլեյմանիի և Աբու Մեհդի Ալ-Մոհանդեսի սխրագործությունները և կարևորել են նրանց ուղին շարունակելը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 29, 2020 07:28 Asia/Tehran
  • Իրաքի մտավորականների հաղորդագրությունը՝ Դիմադրության  հրամանատարների նահատակության կապակցությամբ

Իրաքի մի խումբ մտավորականներ հաղորդագրություն տարածելով, բարձր են գնահատել գեներալ Ղասեմ Սուլեյմանիի և Աբու Մեհդի Ալ-Մոհանդեսի սխրագործությունները և կարևորել են նրանց ուղին շարունակելը:

Ֆարս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սուլեյմանի և Ալ Հաշդ ալ Շաաբի ուժերի փոխրամանատար Աբու Մեհդի ալ-Մուհանդեսի նահատակության առաջին տարելիցի առիթով Իրաքի 99 մտավորականներ հաղորդագրություն են տարածել:

Հաղորդագրության մեջ հայտարարել են, որ երբեք չի մոռացվելու ԻԼԻՊ-ի դեմ տարիների պայքարում և այդ ահաբեկչական խմբավորմանը հաղթելու գործում նահատակ Ղասեմ Սուլեյմանիի առանձնահատուկ դերը:

Հաղորդագրության մեջ կարևորվել է որպես Իրաքի միասնության ու անվտանգության պահպանման երաշխավոր՝ Ալ-Հաշդ ալ-Շաաբիին հովանավորելը և Իրաքից ամերիկյան ուժերի դուրս քաշվելու մասին խորհրդարանի վավերացրած օրինագծի իրագործումը:

2020թ. հունվարի 3-ին, Բաղդադի օդանավակայանի դեմ ԱՄՆ-ի իրականացրած ավիահարվածի հետևանքով, նահատակվեցին ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սուլեյմանին, Ալ Հաշդ ալ Շաաբի ուժերի փոխրամանատար Աբու Մեհդի ալ-Մուհանդեսը և նրանց 8 զինակիցներ: