Իսրայել. Թուրքիան ֆինանսավորում է ԻԼԻՊ-ին
Իսրայելի ռազմական հարցերով նախարարն ասում է, որ Թուրքիան հովանավորում է ԻԼԻՊ ահաբեկչական խմբին և այս խումբը ֆինանսավորվում է «Թուրքիայի փողեր»-ով:
Իսրայելի ռազմական հարցերով նախարար Մուշե Յաըլունը երեքշաբթի օրը Հունաստանի մայրաքաղաք՝ Աթենքում, լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց. «Ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ ցանկացած տեսակի համագործակցությանը մասնակցելու կամ չմասնակցելու մասին որոշումը կախում ունի Թուրքայից, Թուրքիայի կառավարությունից ու Թուրքիայի իշխանություններից»:
«ԻԼԻՊ-ը վաղուց է ինչ օգտվում է նավթի դիմաց Թուրքիայի վճարած փողերից: Ես հույսով եմ, որ վերջ կտրվի այս ընթացքին»,-ասել է նա:
Սա ի տես այն բանի, որ Ռուսաստանն անգամներ Թուրքիային մեղադրել է Սիրիայի նավթն ԻԼԻՊ-ից գնելու հարցում:
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի օրը կրկին անգամ Թուրքիային մեղադրեց ԻԼԻՊ-ից նավթ ու վառելիք գնելու մեջ:
Նա նաև քննադատեց այն պարագան, որ ԻԼԻՊ-ի ֆինանսավորման մասին ՄԱԿ-ի զեկույցում , որևէ ակնարկ չի կատարվել վառելիքը Սիրիայից Թուրքիա մաքսանենգվելու հարցին:
Թուրքիան շարունակ մերժել է այս մեղադրանքը և Մոսկվային մեղադրել է ԻԼԻՊ-ի հետ տնտեսական համագործակցության մեջ: