Իրաքի վարչապետն ընդգծել է Իրաքից ԱՄՆ-ի զորուժի շտապ դուրսբերման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i130656-Իրաքի_վարչապետն_ընդգծել_է_Իրաքից_ԱՄՆ_ի_զորուժի_շտապ_դուրսբերման_անհրաժեշտությունը
Իրաքի վարչապետը հայտարարել է, որ առաջիկա օրերին այդ երկրից դուրս կբերվեն ամերիկյան ավելի շատ զինծառայողներ:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հունվար 06, 2021 06:17 Asia/Tehran
  • Իրաքի վարչապետն ընդգծել է Իրաքից ԱՄՆ-ի զորուժի շտապ դուրսբերման անհրաժեշտությունը

Իրաքի վարչապետը հայտարարել է, որ առաջիկա օրերին այդ երկրից դուրս կբերվեն ամերիկյան ավելի շատ զինծառայողներ:

Երեքշաբթի օրը, Իրաքի բանակի հիմնադրման 100-ամյակի առիթով հղած ուղերձում, անդրադառնալով Իրաքի միջազգային հարաբերությունները հավասարակշռելու կառավարության ջանքերին և երկրից ամերիկյան զորուժի  շարունակական դուրսբերմանը` որպես ռազմավարական երկխոսության ծրագրի մաս, Մուստաֆա ալ Քազեմին հավելել է. «Միացյալ Նահանգների հետ ռազմավարական երկխոսություն սկսելու առաջին իսկ օրից, մեր նպատակն էր ամերիկյան զորուժի դուրսբերումն Իրաքից»:

Մուստաֆա ալ Քազեմին նշել է, որ  վերջին ամիսների ընթացքում, ժամանակացույցի համաձայն, ԱՄՆ-ի զորուժի մի մասը դուրս է բերվել Իրաքից և առաջիկա օրերին այդ գործընթացը կավարտվի, ամերիկյան զորուժի կեսից ավելիի դուսրբերմամբ: 

Իրաքի «Ասաեբ Ահլ ալ-Հաղ» շարժման գլխավոր քարտուղար Ղիս ալ-Խազալին նույնպես շեշտել է Իրաքում ԱՄՆ-ի ռազմական ներկայության դադարեցման անհրաժեշտությունը, նշելով, որ ամերիկացիների ներկայությունը խոչընդոտում է Իրաքի կողմից սեփական ուժերի ձևավորմանը և իր տարածքը պաշտպանելու ինքնավստահությանը:

2020-ի հունվարի 5-ին, ԻՀՊԿ Ղոդս ստորաբաժանման հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և  Իրաքի Հաշդ ալ Շաբի ուժերի փոխհրամանատար Աբու Մեհդի ալ-Մոհանդեսի սպանությունից երկու օր անց, Իրաքի խորհրդարանը հաստատեց այդ երկրից ամերիկյան զորուժը դուրս բերելու մասին օրինագիծը: