Իրաքի դատական իշխանությունը Դոնալդ Թրամփի ձերբակալման որոշում է կայացրել
Դիմադրության հրամանատարներ գեներալ Սոլեյմանիի և Ալ-Մոհանդեսի սպանության գործով զբաղվող Իրաքի Ալ-Ռասաֆա դատարանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ձերբակալման որոշում է կայացրել: Այս մասին հաղորդել է Իրաքի պաշտոնական լրատվական գործակալությունը:
Ըստ հաղորդման՝ Ալ-Ռասաֆա դատարանի հատուկ դատավորը հրապարակել է հաղորդագրություն, որում հայտարարել է.«Այս գործով իրական հայցվորների հայտարարություններն ի մի բերելուց և նախաքննության ավարտից հետո, հինգշաբթի օրը արձակվել է Թրամփի ձերբակալման վճիռը»:
Հայտարարության համաձայն՝ հետաքննությունը կշարունակվի հանցագործության իրաքցի և ոչ իրաքցի մեղավորներին հայտնաբերելու համար:
Դիմադրության հրամանատարների նահատակությունից հետո Իրաքի խորհրդարանը վավերացրեց այդ երկրից ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին նախագիծը: