Ճգնաժամ իսրայելական բանակում. 10 հազար զինծառայող կարանտինացվել է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i130748-Ճգնաժամ_իսրայելական_բանակում._10_հազար_զինծառայող_կարանտինացվել_է
Սիոնիստական ​​աղբյուրները հաղորդում են, որ ռեժիմի բանակում աճում են կորոնավիրուսի տարածման տեմպերը և հազարավոր սիոնիստ զինծառայողներ կարանտինացվել են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 08, 2021 07:19 Asia/Tehran
  • Ճգնաժամ իսրայելական բանակում. 10 հազար զինծառայող կարանտինացվել է

Սիոնիստական ​​աղբյուրները հաղորդում են, որ ռեժիմի բանակում աճում են կորոնավիրուսի տարածման տեմպերը և հազարավոր սիոնիստ զինծառայողներ կարանտինացվել են:

Հինգշաբթի օրը, Walla ինտերնետային կայքը հաղորդել է, որ  կորոնավիրուսով վարակված սիոնիստ զինվորների թիվն աճել է և վերջին երկու օրերին, 167 իսրայելացի զինծառայողներ վարակվել են կորոնավիրուսով:

Կայքը հավելել է,  որ զորամասերի մեծ մասը կարանտինի մեջ են, իսկ մի շարք այլ զորամասերում կարանտին կհայտարարվի առաջիկա օրերին: 

Walla -ն հաղորդել է, որ ներկայումս իսրայելական բանակում կարանտինացված է ավելի քան 10 000 զինծառայող, որոնցից շատերը գործողություններ իրականացնող  զորամասերի զինվորներ են:

Միևնույն ժամանակ, Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ անցած 24 ժամվա ընթացքում, օկուպացված տարածքներում կորոնավիրուսով վարակվել է  7820 իսրայելցի, ևս  26 հոգի մահացել է: