Սեյեդ Հասան Նասրոլլահ.Վերջին իրադարձությունների ժամանակ, ամերիկացիները գիտակցեցին Թրամփի վտանգը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i130776-Սեյեդ_Հասան_Նասրոլլահ.Վերջին_իրադարձությունների_ժամանակ_ամերիկացիները_գիտակցեցին_Թրամփի_վտանգը
Լիբանանի «Հեզբոլլահ» -ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցած իրադարձությունները վտանգավոր են, հավելելով. «Ամերիկացիները զգացին իրենց երկրին ուղղված Թրամփի սպառնալիքը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 09, 2021 06:13 Asia/Tehran
  • Սեյեդ Հասան Նասրոլլահ.Վերջին իրադարձությունների ժամանակ, ամերիկացիները գիտակցեցին Թրամփի վտանգը

Լիբանանի «Հեզբոլլահ» -ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցած իրադարձությունները վտանգավոր են, հավելելով. «Ամերիկացիները զգացին իրենց երկրին ուղղված Թրամփի սպառնալիքը»:

«Չնայած այն հանգամանքին, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի դաշնակիցները  փորձեցին որպես նորմալ երևույթ ներկայացնել չորեքշաբթի երեկոյան Թրամփի կողմնակիցների կողմից Կոնգրեսի վրա իրականացված հարձակումը, այս միջադեպը ցույց տվեց  ամերիկյան ժողովրդավարության իրական դեմքը», - ուրբաթ երեկոյան հայտարարել է Նասրոլլահը:

Առնվազն չորս մարդ է զոհվել, և տասնյակ ուրիշներ վիրավորվել են, չորեքշաբթի օրը Թրամփի կողմնակիցների՝ Կոնգրեսի շենք  ներխուժելու ժամանակ:

«Հեզբոլլահի» գլխավոր քարտուղարն ասել է. «Ամերիկացիները սովոր են նման միջադեպեր հրահրել այլ երկրներում, սակայն Թրամփը դա արեց ԱՄՆ-ում»:

Քննադատելով ԱՄՆ կառավարության վերջին տարիների գործողությունները, այդ թվում՝ դիմադրության հրամանատարներ, գեներալ Սոլեյմանիի և ալ Մոհանդեսի սպանությունը, Նասրոլլահը հավելել է. «Թրամփն ամերիկյան քաղաքական և ռազմական ամբարտավանության օրինակ է»:

Սեյեդ Հասան Նասրոլլահը հավելել է. «Լիբանանում ամերիկացիների համար կարևորն այն է, թե ինչպես աջակցեն Իսրայելի գոյությանը»: