Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարար.Պետք է միավորվենք Նեթանյահուին տապալելու համար
Իսրայելի պատերազմի նախարարը վեց քաղաքական կուսակցությունների կոչ է արել միավորվել՝ ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուին տապալելու համար:
Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարար և Կապույտ-Սպիտակ կուսակցության նախագահ Բեննի Գանցը, զղջալով Նեթանյահուի կաբինետում համագործակցելու համար՝ ռեժիմի վեց քաղաքական կուսակցությունների ղեկավարներին ասել է, որ միավորվելով կարող են Նեթանյահուին կեղծիքների մեղադրանքով հեռացնել իշխանությունից:
Գանցն այդ կուսակցությունների ղեկավարներին կոչ է արել այդ հարցով նիստ գումարել:
Սիոնիստական ռեժիմի խորհրդարանը՝ Քնեսեթը 2020 թվականի դեկտեմբերի 23-ին լուծարվեց՝ կառավարության կազմում ղեկավարների ու կուսակցությունների միջև առաջացած քաղաքական տարաձայնությունների պատճառով:
Սիոնիստական ռեժիմի խորհրդարանի լուծարումից հետո օկուպացված տարածքներում երկու տարվա ընթացքում չորրորդ անգամ տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ:
Սիոնիստական ռեժիմի կաբինետի լուծարման հիմնական պատճառը բյուջեի շուրջ իշխող կուսակցությունների տարաձայնություններն ու այլ վեճերն են: