Լիբանանը Թուրքիային և Սիոնիստական ​​ռեժիմին մեղադրել է «խարդախության և գողության» մեջ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i131161-Լիբանանը_Թուրքիային_և_Սիոնիստական_ռեժիմին_մեղադրել_է_խարդախության_և_գողության_մեջ
Լիբանանը Թուրքիային և Սիոնիստական ​​ռեժիմին մեղադրել է խարդախության, գողության և արտասահմանյան շուկաների սպառողներին խաբելու մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 17, 2021 12:40 Asia/Tehran
  • Լիբանանը Թուրքիային և Սիոնիստական ​​ռեժիմին մեղադրել է «խարդախության և գողության» մեջ

Լիբանանը Թուրքիային և Սիոնիստական ​​ռեժիմին մեղադրել է խարդախության, գողության և արտասահմանյան շուկաների սպառողներին խաբելու մեջ:

Լիբանանի արդյունաբերության նախարարությունը հաղորդագրություն տարածելով հայտարարել է, որ նախարարությունն ունի ապացուցված տեղեկություններ և պատկերներ, որոնք ցույց են տալիս, որ Թուրքիան և Սիոնիստական ​​ռեժիմը լիբանանյան լոգոներ և պիտակներ են դնում իրենց սննդամթերքի վրա` ձևացնելով, որ դրանք Լիբանանին են պատկանում:

Հայտարարության մեջ Լիբանանի արդյունաբերության նախարարությունն այդ քայլը որակել է որպես խարդախություն, գողություն և Լիբանանի ինքնիշխանության, տնտեսության և արդյունաբերության դեմ ուղղված հանցագործություն և շեշտել է, որ առկա փաստաթղթերը տրամադրելու է լիբանանյան ու արտասահմանյան լրատվամիջոցներին և այս խնդրին հետամուտ է լինելու արտերկրում լիբանանյան դիվանագիտական ​​առաքելությունների միջոցով:

ֆինանսատնտեսական խնդիրների և պետական ​​ապարատի կոռուպցիայի դեմ հասարակության լայն բողոքների պատճառով վերջին ամիսներին Լիբանանում ճգնաժամ է տիրում: