Լիբանանը Թուրքիային և Սիոնիստական ռեժիմին մեղադրել է «խարդախության և գողության» մեջ
Լիբանանը Թուրքիային և Սիոնիստական ռեժիմին մեղադրել է խարդախության, գողության և արտասահմանյան շուկաների սպառողներին խաբելու մեջ:
Լիբանանի արդյունաբերության նախարարությունը հաղորդագրություն տարածելով հայտարարել է, որ նախարարությունն ունի ապացուցված տեղեկություններ և պատկերներ, որոնք ցույց են տալիս, որ Թուրքիան և Սիոնիստական ռեժիմը լիբանանյան լոգոներ և պիտակներ են դնում իրենց սննդամթերքի վրա` ձևացնելով, որ դրանք Լիբանանին են պատկանում:
Հայտարարության մեջ Լիբանանի արդյունաբերության նախարարությունն այդ քայլը որակել է որպես խարդախություն, գողություն և Լիբանանի ինքնիշխանության, տնտեսության և արդյունաբերության դեմ ուղղված հանցագործություն և շեշտել է, որ առկա փաստաթղթերը տրամադրելու է լիբանանյան ու արտասահմանյան լրատվամիջոցներին և այս խնդրին հետամուտ է լինելու արտերկրում լիբանանյան դիվանագիտական առաքելությունների միջոցով:
ֆինանսատնտեսական խնդիրների և պետական ապարատի կոռուպցիայի դեմ հասարակության լայն բողոքների պատճառով վերջին ամիսներին Լիբանանում ճգնաժամ է տիրում: