Բաղդադի կենտրոնում տեղի է ունեցալ երկու պայթյուն
Հունվար 21, 2021 12:53 Asia/Tehran
Լրատվամիջոցները հայտնում են Բաղդադի կենտրոնում տեղի ունեցած երկու պայթյունի մասին, որոնց արդյունքում զոհվել և վիրավորվել է մի քանի մարդ:
«Ալ-Ջազիրան» հինգշաբթի օրը հաղորդել է, որ Բաղդադի կենտրոնում գտնվող Ալ-Թիրան հրապարակում տեղի է ունեցել երկու պայթյուն:
«Ալ-Նաջբա» հեռուստաընկերությունը հաղորդել է Բաղդադի Բաբա Շարղի շրջանում մահապարտի ոկղմից իրականացված ահաբեկչության մասին:
«Ալ-Սումարիա» լրատվական կայքը հաղորդել է Բաղդադի Բաբա Շարղի շրջանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 5 մարդու զոհվելու և 7 հոգու վիրավորվելու մասին:
Անվտանգության աղբյուրները հայտնել են, որ մահապարտ ահաբեկիչի իրականացրած պայթյունից զոհվել է 12, վիրավորվել՝ 20-ը մարդ:
Պիտակ