Իրաքի նախագահը հաստատել է 340 ահաբեկիչների մահապատժի վճիռը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i131676-Իրաքի_նախագահը_հաստատել_է_340_ահաբեկիչների_մահապատժի_վճիռը
Իրաքի նախագահի գրասենյակը հայտարարել է, որ նախագահը հաստատել է 340 ահաբեկիչների և հանցագործների մահապատժի վճիռը:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հունվար 24, 2021 14:40 Asia/Tehran
  • Իրաքի նախագահը հաստատել է 340 ահաբեկիչների մահապատժի վճիռը

Իրաքի նախագահի գրասենյակը հայտարարել է, որ նախագահը հաստատել է 340 ահաբեկիչների և հանցագործների մահապատժի վճիռը:

Կիրակի օրը, Բարհամ Սալեհի գրասենյակը հայտարարել է, որ այս մահվան դատավճիռների վերջնական հաստատումը կատարվել է ըստ Սահմանադրության և մահապատժի խախտման բոլոր եղանակներն ուսումնասիրելուց հետո և թողարկված դատավճիռների համապատասխանությունը 2016 թվականի համաներման ընդհանուր օրենքին ստուգելուց հետո:

Շաբաթ օրը Իրաքի խորհրդարանում «Ալ-Սադիղուն» խմբակցությունը հավաքել էր 70 պատգամավորի ստորագրություն, պահանջելով ընդունել օրենք, որով նախագահին կարող են պարտավորեցնել վերջնականացնել բանտերում ԻԼԻՊ-ի ահաբեկիչների մահապատժի դատավճիռը:

Ալ-Սադիղուն խմբակցությունը նման քայլի է դիմել այն բանից հետո, երբ անցած հինգշաբթի օրը, Բաղդադում տեղի ունեցած երկու ահաբեկչական պայթյունների հետևանքով սպանվել է 32 մարդ, 110-ը վիրավորվել:

Ըստ իրաքյան աղբյուրների, բանտերում կան 19 հազար ԻԼԻՊ-ի ահաբեկիչներ, որոնցից 3 հազարը սպասում է մահապատժի վերջնական հաստատմանը, ինչը օրենքի համաձայն նախագահի պարտականությունն է: