Թուրքիայում մեկնարկում է Ադրբեջանի հետ համատեղ «ձմեռային» զորավարժությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i132364-Թուրքիայում_մեկնարկում_է_Ադրբեջանի_հետ_համատեղ_ձմեռային_զորավարժությունը
Թուրքիայի Կարս նահանգում փետրվարի 1-ին մեկնարկում է Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի համատեղ զորավարժությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 01, 2021 13:41 Asia/Tehran
  • Թուրքիայում մեկնարկում է Ադրբեջանի հետ համատեղ «ձմեռային» զորավարժությունը

Թուրքիայի Կարս նահանգում փետրվարի 1-ին մեկնարկում է Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի համատեղ զորավարժությունը:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնում է զորավարժությունների մեկնարկի համար անհրաժեշտ վերջին նախապատրաստական աշխատանքների իրականացման մասին:

«Ձմեռ 2021. Ադրբեջանի և Թուրքիայի միացյալ զորքերի գումարտակային օպերատիվ խմբերի վարժանքներ» անունը կրող զորավարժությունը նախատեսված է իրականացնել փետրվարի 1-12-ը ընկած ժամանակահատվածում՝ Թուրքիայի Կարս նահանգում: Զորավարժությունների նպատակն է զարգացնել երկու զինված ուժերի միջև համագործակցությունը և համակարգել համատեղ գործողությունների իրականացումը մարտի դաշտում ձմեռային պայմաններում: Ըստ թուրքական կողմի՝ այն վերջերս իրականացված ամենախոշոր զորավարժություններից մեկն է լինելու:

168.am